Որքան է Գազայի հատվածում զոհերի թիվը․ միայն 24 ժամվա ընթացքում 117 երեխա է զոհվել
Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 4651-ի, տուժել է 14245 մարդ։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հրթիռակոծության հետևանքով զոհվել է 266 մարդ, այդ թվում՝ 117 երեխա։
Գազայի իշխանությունները հայտնել են նաև, որ Գազայի բնակիչների թիվը, որոնք լքել են իրենց տները հակամարտության սրման պատճառով, հասել է 1,5 միլիոնի:
Հավելենք նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է ՀԱՄԱՍ-ի հրետանային զորքերի փոխղեկավար Մեհմեդ Քաթմաշին։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Քաթմաշը ներգրավված է եղել հրեական պետության վրա հարձակումների իրականացման ծրագրում։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկում ապաստանած արցախցիներին ոչ պիտանի ճակնդեղ են տրամադրել․ պարզաբանում
Համացանցում օգտատեր Հասմիկ Աղաբեկյանն իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել, որ Ջերմուկում արցախցիներին բանջարեղեն...
Խնդրում եմ, Արցախից տեղահանվածներին վարձով բնակարան կամ տուն տալիս ցածր գին սահմանեք. Մարուքյան
Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք: Ա...
Քարտեզները Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում․ դրանցից մեկում Հայաստանը բացակայում է
Քանի որ Հայոց պատմության նոր դասագրքերի թեման շարունակում է ակտուալ մնալ, ցույց տամ, թե ինչ քարտեզներով են սովորում Թուր...
Արծվաշենի համայնքապետը՝ Ալիևի՝ «ադրբեջանական 8 անկլավները» վերադարձնելու հայտարարության մասին
Բանակցությունների ընթացքում, եթե կարողացան գալ հայտարարի և նորմալ փոխանակել՝ մեր զարկերակները կազատվեն, եթե չկարողացան՝...