Կալանավորը փախել է հիվանդանոցից ու հայտնաբերվել է դաշտամիջյան թաքստոցում
Ոստիկանները հայտնաբերել են «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստացող, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին` Մ․Խ․-ին, որը հիշյալ կենտրոնից գիշերը դիմել էր փախուստի։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
Այսօր ժամը 14։00-ի սահմաններում քրեակատարողական ծառայության օպերատիվ խմբերի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից Մ․Խ․-ն հայտնաբերվել է Արմավիրի մարզի դաշտամիջյան տարածքում գտնվող թաքստոցից։
Կատարվածի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկում ապաստանած արցախցիներին ոչ պիտանի ճակնդեղ են տրամադրել․ պարզաբանում
Համացանցում օգտատեր Հասմիկ Աղաբեկյանն իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել, որ Ջերմուկում արցախցիներին բանջարեղեն...
Խնդրում եմ, Արցախից տեղահանվածներին վարձով բնակարան կամ տուն տալիս ցածր գին սահմանեք. Մարուքյան
Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք: Ա...
Քարտեզները Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում․ դրանցից մեկում Հայաստանը բացակայում է
Քանի որ Հայոց պատմության նոր դասագրքերի թեման շարունակում է ակտուալ մնալ, ցույց տամ, թե ինչ քարտեզներով են սովորում Թուր...
Արծվաշենի համայնքապետը՝ Ալիևի՝ «ադրբեջանական 8 անկլավները» վերադարձնելու հայտարարության մասին
Բանակցությունների ընթացքում, եթե կարողացան գալ հայտարարի և նորմալ փոխանակել՝ մեր զարկերակները կազատվեն, եթե չկարողացան՝...