Իշխող ուժը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում․ «Հրապարակ»
Իշխանությունն այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում, չնայած այն բանին, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքը, ՔՊ-ականների պնդմամբ, անգործություն է ցուցաբերել իր անդամ երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը պահպանելու հարցում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Իշխող ուժի ներկայացուցիչ՝ պատգամավոր Սարգիս Խանդանյանը, ով ղեկավարում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, օրաթերթի հետ զրույցում հիշեցնում է՝ ՀԱՊԿ-ն չմիջամտեց, երբ իր անդամ երկրի՝ Հայաստանի սուվերեն տարածքները պահելու խնդիր առաջացավ։
Սարգիս Խանդանյանը վստահեցնում է՝ «ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին թիմի ներսում չի քննարկվում», թեև ՀԱՊԿ-ի աշխատանքն անարդյունավետ է համարում։
«Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, սակայն դաշինքը չմիջամտեց և քաղաքական դիրքորոշում չհայտնեց այն մասին, որ Հայաստանի ինքնիշխան տարածք է օկուպացվել։ Այս իմաստով ես արդյունավետ չեմ համարում ՀԱՊԿ-ի աշխատանքը, եթե արդյունավետ լիներ, կարձագանքեր։ Ինչ վերաբերում է անդամակցությանը, ապա բազմիցս ենք ասել, որ ՀԱՊԿ-ն է կարծես թե իր ներկայությունը Հայաստանից հետ քաշել»,- օրաթերթի հետ զրույցում ասել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը չի ցանկացել խոսել հայ-ռուսական հարաբերությունների դիվանագիտական ճակատում տեղի ունեցող փոխհրաձգությունից։ Նա խուսանավել է հարցից՝ արդյո՞ք Հայաստանի ղեկավարի՝ արևմտյան հարթակներում ունեցած հակառուսական ելույթները բացասաբար չեն ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա։
«Դա իմ կոորդինացիայի տակ չէ, դրա համար չեմ կարող մանրամասն այդ հարցին պատասխանել, ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այդ կառույցի վերաբերյալ բազմիցս հայտարարել ենք մեր դիրքորոշումը»,- օրաթերթի հետ զրույցում նշել է Հովհաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու մասին
Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ համաձայնագիր կարող է ստորագրվել
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին...
Զախարովան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև...