Բայրամովը ԵՄ դեսպաններին ներկայացրել է «Երևանի հետ խաղաղության գործընթացի հեռանկարները»
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ուրբաթ հանդիպել է հավատարմագրված Եվրամիության երկրների դեսպանների հետ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի և կարգավորման հնարավոր հեռանկարները։
Ըստ ադրբեջանական ԱԳՆ-ի՝ նա ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում «Ադրբեջանի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումներից հետո» (Ադրբեջանն այդպես է ներկայացնում սեպտեմբերի 19-ի Արցախի դեմ հարձակումը), Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները։
Արտգործնախարարն ընդգծել է, թե «սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումները», որոնց հետևանքով Արցախը հայաթափվեց, «լեգիտիմ են և կարևոր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար»։
«ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այսօր տարածաշրջանում ստեղծվել է խաղաղության եզակի պատմական հնարավորություն», - ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու մասին
Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ համաձայնագիր կարող է ստորագրվել
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին...
Սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր․ Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակ...