«Անհապաղ լքել Եգիպտոսն ու Հորդանանը»․ Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) Եգիպտոսում և Հորդանանում իսրայելցիների համար նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր մակարդակի վրա, ինչը նշանակում է, որ այնտեղի քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այդ երկրները, ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակում:
«ԱԱԽ-ն Եգիպտոսի և Հորդանանի համար նախազգուշացումը բարձրացնում է 4-րդ մակարդակի (բարձր սպառնալիք) և խորհուրդ է տալիս հրաժարվել այդ երկրներ մեկնելուց: Այս երկրներում գտնվողները պետք է հնարավորինս շուտ լքեն իրենց տարածքները», – ասվում է հայտարարության մեջ:
Դեպի Մարոկկո մեկնել ցանկացողների համար ևս նախազգուշացում է հայտարարվել (սպառնալիքի 3–րդ մակարդակ)։ Խորհուրդ է տրվում չայցելել երկիր, եթե չկա խիստ անհրաժեշտություն։
Իսրայելի ազգային անվտանգության խորհրդից նշել են, որ հակամարտության շարունակման ֆոնին վերջին օրերին աշխարհի տարբեր երկրներում, հատկապես Մերձավոր Արևելքում, արձանագրվել է հակաիսրայելական բողոքի ակցիաների հերթական սրացում՝ իսրայելական և հրեական խորհրդանիշների նկատմամբ թշնամանքի և բռնության դրսևորումներով:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։
Նմանատիպ հոդվածներ
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու մասին
Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ համաձայնագիր կարող է ստորագրվել
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին...
Սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր․ Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակ...