Պատրաստ ենք ցույց տալ Գազայի հիվանդանոցին հարվածելու անմեղության ապացույցը. ՌԴ-ում Իսրայելի դեսպան
Իսրայելական կողմը պատրաստ է տրամադրել բոլոր լուսանկարներն ու ձայնագրությունները, որոնք հաստատում են Գազայի հատվածում Ալ Ահլի հիվանդանոցին հարվածելու անմեղությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։
«Մենք պատրաստ ենք կիսվել լուսանկարներով, խոսակցությունների ձայնագրություններով, ինչ ուզում եք, մենք կներկայացնենք այդ ամենը։ Եթե մարդկանց մոտ կասկածներ կան, ապա այստեղ ինչ-որ բան կարգին չէ: Նշանակում է՝ ինչ-որ մեկի խոսքին են հավատում, իսկ ինչ-որ մեկին նույնիսկ ապացույցներ ներկայացնելուց հետո չեն հավատում»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչն է վկայում Իսրայելի անմեղության մասին Գազայի հիվանդանոցին հարվածելու հարցում։
Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պաղեստինցիները ոչ մի ապացույց չեն ներկայացրել այն մասին, որ Ալ Ահլի հիվանդանոցի հարվածներին մասնակից է Իսրայելը:
«Իսկ ինչ ապացույցներ կան, որ մենք դա արել ենք։ Մենք ներկայացրել ենք քարտեզներ, լուսանկարներ, ամեն ինչ։ Ինչ ներկայացրինք այն կողմից, որ մենք ենք մեղավոր, բացի խոսքերից։ Ոչինչ»,- ընդգծել է նա։