Պարտադիր ժամկետային երեք զինծառայող հրաժարվել է մասնակցել մարտական գործողություններին. դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են.
«1. Պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ.Հ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, Կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել է կատարել մարտական դիրքեր մեկնելու, N զորամասի պահպանության տեղամասում պաշտպանություն իրականացնելու պարտականությունները:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Վ.Հ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդված 3-րդ մասով (ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը):
2. Պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ` շարքայիններ Ա.Պ.-ն և Ա.Ե.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, Կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել են մասնակցել մարտական գործողություններին:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Ա.Ե.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը):
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատել է մեղադրական եզրակացությունները և վարույթների նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ պարզաբանում է տվել ոստիկանությունն արցախցիներին 100 հազարական դրամով տուգանելու վերաբերյալ
Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապ...
Ինչո՞ւ ապրիլից Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսեր չկան. քաղավիացիայից պարզաբանում են
Համացանցում տևական ժամանակ է տեղեկություններ են պտտվում, որ Երեևան-Մոսկվա կամ Մոսկվայից Երևան ուղիղ թռիչքներ ապրիլից չկա...
Երևանի նշված հատվածներում առաջիկայում կարգելվի 1.5 տ առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը. Հայկ Կոստանյան
Կից ներկայացվող սխեմայի համաձայն՝ քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի նշված հատվածներում առաջիկայում կարգելվի1.5 տ առա...
Ունեինք 2 տարբերակ. Խորեն Գրիգորյանն` Արաբկիրում ոռոգման համակարգի անցկացում իրականացնելու մասին
Հարգելի երևանցիներ, հարգելի արաբկիրցիներ: Արաբկիր վարչական շրջանում ոռոգման համակարգի անցկացում է իրականացվում: Այս մասի...