Ինչո՞ւ ապրիլից Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսեր չկան. քաղավիացիայից պարզաբանում են
Համացանցում տևական ժամանակ է տեղեկություններ են պտտվում, որ Երեևան-Մոսկվա կամ Մոսկվայից Երևան ուղիղ թռիչքներ ապրիլից չկան։
Մարդիկ խուճապի մեջ ենթադրություններ են անում, թե սա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառելու Հայաստանի դեմ։
Auroranews-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց քաղավիացիայի կոմիտե պարզելու, թե որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը:
Մեզ հետ զրույցում քաղավիացիայից ասացին. «Թռիչքները ոնց որ կային, էդպես էլ մնացել են: Տոմսերի մասով, թե որ ավիաընկերությունն ինչքան տոմս ունի դա չենք կարող որևէ կերպ մեկնաբանել, բայց հնարավոր է, որ ինչ-որ ավիաընկերության, ինչ-որ օրվա տոմսերն արդեն սպառված լինեն: Բայց այս պահին գրաֆիկում փոփոխություններ չկան:
Ապրիլ ամսից կսկսվի նոր նավիգացիոն շրջան: Մենք այժմ ձմեռային նավիգացիոն շրջանում ենք: Ու հիմա լիքը ավիաընկերություններ կապ չունի ներսի, դրսի, եթե դուք հիմա փորձեք տոմս գտնել, հնարավոր է չտեսնեք, որովհետև դեռևս այդ շրջանը չի սկսվել և դա չի նշանակում, որ չվերթները հանվել են»:
Մեզ հավաստիացրեցին, որ այս ամենը կապված չէ պատժամիջոցների հետ, որը կարող էր Ռուսաստանը մտցնել Հայաստանի դեմ, այլ կապված է ավիաընկերությունների քաղաքականության հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ փոխնախարարը` սահմանային իրավիճակի մասին
Սահմանին այս պահին վիճակը հարաբերականորեն կայուն է. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության փ...
Ինչ պարզաբանում է տվել ոստիկանությունն արցախցիներին 100 հազարական դրամով տուգանելու վերաբերյալ
Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապ...
Երևանի նշված հատվածներում առաջիկայում կարգելվի 1.5 տ առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը. Հայկ Կոստանյան
Կից ներկայացվող սխեմայի համաձայն՝ քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի նշված հատվածներում առաջիկայում կարգելվի 1.5 տ առ...
Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորվել են արցախցի 2 երտասարդ. ՆԳՆ
Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորվել են արցախցի 30-ամյա Գոռ Հ.–ն և 21-ամյա Մխիթար Օհանջան...