Իսրայելցի զինվորականները գիտեին, որ ՀԱՄԱՍ-ը մտադիր է գրավել երկու բնակավայր
Իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը հաղորդում է, որ բարձրաստիճան զինվորականները և հետախուզության պաշտոնյաները հոկտեմբերի 7-ի գիշերը՝ ՀԱՄԱՍ-ի ներխուժումից անմիջապես առաջ, տեղեկություններ են ունեցել (ցուցիչ նշաններ), որ նախապատրաստվում է բնակավայրերի գրավում և պատանդների գերեվարում։
Հետախուզական ժարգոնում «ինդիկատիվ նշանները» հատուկ, ավելի շոշափելի նշաններ են, որոնք նշանակում են ավելի ակտիվ գործողություն ավելի կարճ ժամանակում: Նախկինում ղեկավարությունն ստանում էր «ավելի թույլ ազդանշաններ»: Շաբաթ վաղ առավոտյան Գլխավոր շտաբի պետի, Շին Բեթի ղեկավարի, AMAN-ի ղեկավարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ անցկացված վերլուծությունը եզրակացրել է, որ շաբաթ օրը հնարավոր են բախումներ, «ներառյալ ահաբեկիչների կողմից պատանդ առևանգելու փորձը, կամ արշավանքի և գրավման փորձ մեկ կամ երկու բնակեցված տարածքների վրա»:
«Շին Բեթ»-ը հարավ է ուղարկել «Տեկիլա» խմբավորումը, որը նախատեսված էր ահաբեկիչների ներթափանցումը չեզոքացնելու համար, սակայն Գազայի դիվիզիան ոչ միայն չբարձրացրեց մարտական պատրաստվածության մակարդակը և այլև ուժեր չուղարկեց սահման: Անգամ ցամաքում գտնվող ստորաբաժանումները չեն զգուշացվել, տանկերն էլ դիրքի չեն բերվել։ Առաջնագծերում և հենակետերում գտնվող զինվորները չեն արթնացվել, և շատ զինվորներ սպանվել են իրենց սենյակներում։ Բնակավայրերում գտնվող ինքնապաշտպանական ստորաբաժանումները նույնպես ահազանգ չեն ստացել։ Այս ամենը Իսրայելի ու իսրայելցիների վրա շատ ու շատ թանկ է արժեցել։
Նմանատիպ հոդվածներ
Հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել. ՊՆ
Հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյա...
Գազայի հատվածում առկա ճգնաժամը կարող է հանգեցնել տարածաշրջանում լայնածավալ պատերազմի․ Թուրքիայի ԱԳ նախարար
Գազայի հատվածում առկա ներկայիս ճգնաժամը կարող է հանգեցնել տարածաշրջանում էլ ավելի մեծ պատերազմի, եթե այն չլուծվի։Այս մաս...
ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավը ոչնչացրել է Եմենից արձակված երեք հրթիռ
ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավը Եմենից հյուսիս արձակված երեք հրթիռ է ոչնչացրել, հայտնում է AP-ն։ Պաշտոնյաները հայ...
Պաղեստինյան Կարմիր մահիկը կոչ է անում կանխել նոր ջարդը Գազայի ևս մեկ հիվանդանոցում
Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտնել է, որ իսրայելական զորքերից նախազգուշացում է ստացել՝ «անհապաղ տարհանել» Գազայի Ալ-Քուդս...