ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ պաշտոնյայի ստացած 60 հազար դրամից ավելի արժողության նվերները կհանձնվեն թանգարաններ
ՀՀ արդարադատության նախարարի խոսքով` եթե գործ ունենք պետության սեփականությունը դարձող ոչ թույլատրելի նվերի հետ, որը հնարավոր չի եղել նվիրողին վերադարձնել կամ հատուցումը վճարել, ապա այս նվերները իրացվելու են հրապարակային սակարկություններով։
Պաշտոնական այցերի, գործուղումների կամ արարողակարգերի ժամանակ ՀՀ պաշտոնյային տրվող նվերները կհանձնվեն թանգարաններ կամ Ազգային գրադարան, կամ ուղղակի կնվիրաբերվեն բարեգործական նպատականերով։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նա ընդգծեց, որ հանրային ծառայողների կողմից ստացված և պետության սեփականությունը դարձվող նվերների տնօրինման իրավահարաբերությունները մինչ օրս նորմալ չեն կարգավորվել։
«Օրենքով պաշտոնյան նվեր ստանալու իրավունք չունի, բացառություն են կազմում միայն պաշտոնական այցերի, միջոցառումների ժամանակ ստացած նվերները, կրթաթոշակը և դրամաշնորհը։ Այդ նվերները պետության սեփականությունն են դառնում, եթե դրանց արժեքը 60 հազար դրամից ավելի է, սակայն դրանց հետագա տնօրինման ճակատագիրն անհայտ է ու օրենքով դեռ չի կարգավորվում»,– տեղեկացրեց Մինասյանը։
Ըստ նրա` եթե գործ ունենք պետության սեփականությունը դարձող ոչ թույլատրելի նվերի հետ, որը հնարավոր չի եղել նվիրողին վերադարձնել կամ հատուցումը վճարել, ապա այս նվերները իրացվելու են հրապարակային սակարկություններով։
Նախարարը նշեց, որ բոլոր նվերների ռեեստր է լինելու։ «Այսպիսով, կանխատեսելի ու թափանցիկ կդառնան բոլոր պաշտոնյաների ստացած նվերները»,-հայտարարեց Մինասյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ սա ոչ միայն հակակոռուպցիոն ծրագրի շրջանակում է, այլև այսպիսով պաշտոնյան ավելի պաշտպանված է դառնում, երբ նա մերժում է նվեր ընդունելը` հղում անելով օրենքին։ Այդպիսով, ըստ նրա, պաշտոնյան անհարգալից մարդու տպավորություն չի թողնի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս մասով գնդակը գտնվում է թուրքական կողմում». Կոստանյան
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե ինչ փուլում է հայ-թուրքական ցամաքա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հետո էլ ասում եք՝ դու ես մեղավոր, Բաբայանն ինչ կապ ունի, չեմ հասկանում». Սամվել Բաբայան
Ես համարում եմ որ Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են «5-րդ շարասյան» լրատվամիջոցները:Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զ...
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄԱԿ-ի նիստում ԱՄՆ դեսպանի ելույթի ժամանակ ներկաները մեջքով են շրջվել
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի նիստում ԱՄՆ դեսպան Միշել Թեյլորի ելույթի ժամանակ օտարերկրյա բազմաթիվ պատվիրակություննե...