«Նա միշտ էլ տականք է եղել». Ստաս Նամինը մեկնաբանել է իր ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը
Ռուսական ռոքի լեգենդ, «Парк Горького» և «Цветы» խմբերի հիմնադիր Ստաս Նամինը մեկնաբանել է իր ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա խորթ որդին՝ Ռոմանը, Կրյուկովո գյուղի ամառանոցում (Իստայի շրջան) սպանել է իր կրտսեր եղբորը՝ Արտյոմին, և տատին՝ Պոլինա Տկաչենկոյին (Նամինի նախկին կնոջ մորը):
«Ես էլ հենց նոր իմացա այդ մասին, սարսափելի ողբերգություն է։ Ռոման երբեք իմ որդին չի եղել, նա նախկին կնոջս՝ Գալինայի որդին է առաջին ամուսնությունից։ Միշտ էլ տականք է եղել։ Ես երկար տարիներ չեմ շփվում նրա հետ, որովհետև անարժան ու ստոր մարդ է։ Նա երբեք իմ ազգականը չի եղել»,-խոստովանել է արտիստը լրագրողների հետ զրույցում։
Նամինի խորթ որդին ինքն է զանգել իրավապահ մարմինների աշխատակիցներին։ Այդ պահին նա թմրանյութերի ազդեցության տակ է եղել։ Այժմ ենթադրյալ մարդասպանը սպասում է դատական նիստին, որտեղ նրա նկատմամբ խափանման միջոց պիտի ընտրեն։
Վարկած կար, որ Ռոմանը գույքային վեճերի պատճառով է սպանել եղբորն ու տատին։ Սակայն հարցաքննության ժամանակ հայտնի է դարձել, որ հարազատների միջև վեճ է սկսվել թմրանյութերից կախվածության պատճառով։ Տղամարդուն դուր չի եկել, որ մտերիմները հաճախ են խրատում իրեն։
Նամինի որդին ու զոքանչը Ռոման Միկոյանի առաջին զոհերը չեն։16 տարի առաջ (2007 թվականի հունվարին) նա Մոսկվայի հարավ-արևմուտքում վրաերթի է ենթարկել մաթեմատիկայի 42-ամյա ուսուցչուհու։ Այդ ժամանակ հարցը փակվել է երկու տարի պայմանական ազատազրկումով։
Երբ Ստաս Նամինն ամուսնացել է Գալինայի հետ, Ռոման Միկոյանը 1 տարեկան է եղել։ Մի քանի տարի անց ծնվել է Արտյոմը։ Նամինն ու Գալինան միասին ապրել են 25 տարի և ամուսնալուծվել 2015 թվականին։
[96250e8d75daca0937133fc4b74db41b.jpg]
Լուսանկարում Ռոման Միկոյանն է։
Նմանատիպ հոդվածներ
Խնդրում եմ, Արցախից տեղահանվածներին վարձով բնակարան կամ տուն տալիս ցածր գին սահմանեք. Մարուքյան
Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք: Ա...
Արծվաշենի համայնքապետը՝ Ալիևի՝ «ադրբեջանական 8 անկլավները» վերադարձնելու հայտարարության մասին
Բանակցությունների ընթացքում, եթե կարողացան գալ հայտարարի և նորմալ փոխանակել՝ մեր զարկերակները կազատվեն, եթե չկարողացան՝...
Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել
Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է 70-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը, դատախազը հրապարակել...
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ. Բեգլարյան
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ՝ ակնկալելով ստանալ այնտեղ իր անվտանգության և իրավունքների ամուր ե...