Իսրայելի ցամաքային գործողությունը Գազայում աննախադեպ կլինի իր դաժանությամբ. Reuters

Իսրայելլը խոստանում է  ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին դաժան հարձակմամբ Գազայի հատվածի վրա: Այս մասին գրել է Reuters-ը։

 

«Երկաթե սրեր» անունը կրող գործողությունը կլինի նմանը չունեցող իր դաժանությամբ, գործակալությանը հայտնել են ութ տարածաշրջանային եւ արեւմտյան պաշտոնյաներ։

 

Իսրայելը զորակոչել է 360 000 պահեստային եւ անդադար ռմբակոծել Գազայի հատվածը հոկտեմբերի 7-ից հետո։ Իսրայելի ռազմավարությունն ըստ աղբյուրների այն է, որպեսզի կործանվի Գազայի ենթակառուցվածքը, անգամ քաղաքացիական բնակչության շրջանում մեծ զոհերի կյանքի գնով։

 

Բայց իսրայելցի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ հստակ պատկերացում չունեն, թե ինչպիսին կլինեն հետեւանքները։

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնականներից ոմանք անհանգստացած են, որ Իսրայելը դեռ պետք է ձեւակերպի ելքի ռազմավարությունը, տեղեկացրել է աղբյուրը Վաշինգտոնում։

 

Պետքարտուղար Բլինքենի եւ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի անցած շաբաթվա ուղեւորություններն Իսրայել ընդգծել են Գազայի հատվածի համար հետպատերազմյան պլանի կարեւորությունը։

 

Արաբ պաշտոնյաները անհանգստացած են, որ Իսրայելը հստակ պլան չունի անկլավի ապագայի հարցում, որտեղ ապրույն է 2,3 մլն մարդ։

Իսրայելական ներխուժումը դեռ չի սկսվել, բայց Գազայի իշխանությունները հայտարարում են, որ օդային ռմբակոծումների հետեւանքով արդեն զոհվել է 3 500 պաղեստինցի, նրանց մեկ երրորդը՝ երեխաներ։

 

Բայդենը չորեքշաբթի Իսրայել կատարած այցի ժամանակ իսրայելցիներին ասել է, որ արդարությունը պետք է հաղթանակի ՀԱՄԱՍ-ի հանդեպ, չնայած նախազգուշացրել է, որ սեպտեմբերի 11-ի նյույորքյան ահաբեկչություններից հետո ԱՄՆ-ն սխալ է գործել։

 

Քաղաքականություն