ՀՀ–ի դաշնակիցները ոչ միայն չեն օգնել, այլև իշխանությունը տապալելու կոչեր են արել. Փաշինյան
Հայ ժողովրդին այս օրերին հաջողվեց համախմբվել հանուն իր անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, և պետության դեմ ուղղված հերթական դավադրությունը ձախողվեց։ Այս մասին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր ԼՂ–ից փախչում էին ՀՀ, անվտանգության ոլորտի դաշնակիցները ՀՀ–ին ոչ միայն չէին օգնում, այլև այդ օրերին իշխանափոխություն անելու և ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին անում»,-ասաց Փաշինյանը:
Նա այսպիսով անդրադարձավ սեպտեմբերի 19–ի դեպքերին` նշելով, որ ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան հենց այդ ժամանակ, երբ Ադրբեջանը ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա ծրագրի` լայնածավալ հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա։
Ըստ Փաշինյանի` հայ ժողովրդին այս օրերին հաջողվեց համախմբվել հանուն իր անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության և պետության դեմ ուղղված հերթական դավադրությունը ձախողվեց։
Եվրախորհրդարանի պատգամավորները սկսեցին ծափահարել նրան, երբ ՀՀ վարչապետը խոսեց այն մասին, որ ՀՀ–ն մեկ շաբաթվա ընթացքում կարողացել է համախմբել ու ապաստան տալ ԼՂ–ից բռնի տեղահանված 100 հազար հայի և կարողացել է խուսափել վրանային ճամբարներից։
Նմանատիպ հոդվածներ
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբյուրի...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս մասով գնդակը գտնվում է թուրքական կողմում». Կոստանյան
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե ինչ փուլում է հայ-թուրքական ցամաքա...