Վաշինգտոնի զգուշացումը Թեհրանին
Միացյալ Նահանգները շարունակում է հորդորել կողմերին երաշխավորել Իսրայելի ու «Համաս» խմբավորման միջև ծավալվող ռազմական գործողություններից փախչող խաղաղ բնակիչների անվտանգությունը: Ամերիկացի սենատորը զգուշացրել է Իրանին և Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահին»՝ չմիջամտել հակամարտությանը, գրում է «Ամերիկայի ձայնը»։
ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, ով պատրաստվում է առաջիկա օրերին այցելել տարածաշրջան՝ դեմոկրատ ու հանրապետական սենատորների հետ, Թեհրանի և նրա դաշնակիցների հասցեին հանդես է եկել խիստ նախազգուշացմամբ․ «Եթե «Հեզբոլլահը», որը Իրանի արբանյակն է, լայնածավալ հարձակում սկսի Իսրայելի ուղղությամբ, այն կհամարեմ սպառնալիք Իսրայել պետության դեմ՝ էքզիստենցիալ բնույթի սպառնալիք։ Բանաձև կառաջարկեմ Միացյալ Նահանգների Սենատին, ըստ որի ԱՄՆ-ն իրավունք կստանա Իսրայելի հետ համատեղ ռազմական գործողություններ ձեռնարկել՝ հեռացնելու Իրանին նավթային բիզնեսից»:
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վ...
Ի՞նչու վարչապետը մեկնեց Գրանադա, եթե Ալիևը չէր գալու․ պատասխանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է այն հարցին թե ի՞նչ տվեց Գրանադայում հանդիպումը։ Ի՞նչու վարչապետը մասնակցեց հան...
Քաղաքապետ ընտրվեց․ «ՔՊ» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին
Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին․ քաղաք...
ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ են արել անհապաղ հրաժարական տալ
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Գիլադ Էրդանը կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել անհապաղ հրաժարական տալ․ &nbs...