«Իրանի զինված ուժերը չեն մտնի մարտի մեջ մեկ պայմանով». ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն
Իրանը ռազմական հակամարտության մեջ չի մտնի Իսրայելի հետ Մերձավոր Արևելքում էսկալացիայի պատճառով, եթե հրեական պետությունը չհարձակվի Իսլամական Հանրապետության վրա։ Այս մասին Reuters-ին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը։
«Իրանի զինված ուժերը չեն մտնի մարտի մեջ՝ պայմանով, որ իսրայելական ապարտեիդի ռեժիմը չհամարձակվի հարձակվել Իրանի, նրա շահերի և քաղաքացիների վրա: Դիմադրության ճակատը կկարողանա պաշտպանել իրեն», - նշել են դիվանագետները։
Հոկտեմբերի 15-ին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դոհայում Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Գազայի հատվածում քաղաքացիական բնակչությանը, ապա հակամարտության մասշտաբները կարող են ընդլայնվել:
Ավելի ուշ Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունը միջնորդների միջոցով հրեական պետությանը նախազգուշացրել է զերծ մնալ պաղեստինյան անկլավի հետագա գնդակոծումներից:
Նմանատիպ հոդվածներ
«Դու չես կարող սրանից հրաժարվել». Վարդան Օսկանյանը` Փաշինյանին
Այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան: Առաջին հարցը, դա արցախահայութ...
Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել
Իրավապահները քրեական գործ են հարուցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հայաստանի Հանրային հեռուստաըն...
Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է նախագահին իմփիչմենթի ենթարկելու հայցը
Վրաստանի Սահմանադրական դատարանը վճռել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը։ Այս մասին գրո...
Ադրբեջանցիներն արգելանքի էին վերցրել և որոշակի ժամանակ անց ազատ արձակել. Ներսիսյանը մանրամասնում է
Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ընտանիքով նույնպես տեղափոխվել է ՀՀ: Սակայն այդ գործընթացը այդքան էլ սահուն չ...