ԱՄՆ-ն, հաջակցություն Իսրայելի, Միջերկրական ծով է ուղարկել 2-րդ ավիակիրը

Միացյալ Նահանգները Միջերկրական ծով է ուղարկել երկրորդ ավիակիրը՝ «Դուայթ Էյզենհաուեր»-ը, հայտնում է երկրի նավատորմի ուժերի հրամանատարությունը։ 

Ավիակրի հարվածային խումբը ներառում է USS Philippine Sea (CG 58) կառավարվող հրթիռային հածանավ և երկու կառավարվող հրթիռային կործանիչ՝ USS Gravely (DDG 107) և USS Mason (DDG 87): Ավիակիրը մեկնել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատասխանատվության տարածք։ 

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պարզաբանել է, որ «Դուայթ Էյզենհաուեր»-ն ուղարկվել է Արևելյան Միջերկրական ծով «որպես Իսրայելի դեմ թշնամական գործողությունները զսպելու ջանքերի մի մաս»: 

«Դուայթ Էյզենհաուեր»-ը կմիանա «Ջերալդ Ֆորդ» ավիակիրին, որը հոկտեմբերի 11-ից գտնվում է Իսրայելի ափերի միջազգային ջրերում։ 

Բացի այդ, հոկտեմբերի 14-ին F-15E Strike Eagle կործանիչները ժամանել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության տարածք։