Քաղաքականություն

Մահացել է «Տանը մենակ 2»-ի հայտնի դերասան Թիմ Քարրին

Մահացել է «Տանը մենակ 2»-ի հայտնի դերասան Թիմ Քարրին
80 տարեկանում մահացել է դերասան Թիմ Քարրին: Այս մասին տեղեկացնում է TMZ-ն: Նշվում է, որ դերասանն ավելի քան տասը տարի տառապել է առողջական լուրջ խնդիրներից։ Թիմ Քարրին նկարահանվել է ավելի քան 200…

80 տարեկանում մահացել է դերասան Թիմ Քարրին: Այս մասին տեղեկացնում է TMZ-ն: Նշվում է, որ դերասանն ավելի քան տասը տարի տառապել է առողջական լուրջ խնդիրներից։


Թիմ Քարրին նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերում։ Նրա հայտնի աշխատանքներից են «Այն», «Տանը մենակ 2» և «Ռոքի Հորրորի սարսափների շոուն» ֆիլմերը։


Անցյալ տարի դերասանը հրապարակել էր իր հուշերը, որոնցում մանրամասներ էր ներկայացրել տեղի ունեցածի մասին։ Պարզվել է, որ Թիմ Քարրին գլխուղեղի լուրջ վիրահատության է ենթարկվել։


«Պարզվել է, որ ուղեղս այնքան էր բորբոքվել կամ արյունով լցվել, որ ստիպված էին հեռացնել գանգիս մի հատվածը և տեղադրել այն որովայնի խոռոչում՝ ուղեղս և, հետևաբար, ինձ փրկելու համար։ Բարեբախտաբար, վիրահատությունը հաջող է անցել։ Թեև հաջողության որևէ երաշխիք չկար», - գրել էր նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250