Փաստաբանը՝ Վիտալի Բալասանյանին ԱԱԾ–ում հարցաքննելու և ադրբեջանցիների կողմից ձերբակալվելու մասին
Արցախի հերոս, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբանը` Ռաֆայել Մարտիրոսյանը։
Նա ԱԱԾ է կանչվել որպես վկա։
«Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է մի քրեական գործի շրջանակում, որի մանրամասները ես չեմ կարող հայտնել։ Կարող եմ ասել, որ նրան հարցաքննել են որպես վկա։ Ասեմ նաև, որ նրա տված ցուցմունքները տվյալ գործի ընթացքի և մեղադրյալի հետ որևէ առնչություն չեն ունենա»,– ասաց Մարտիրոսյանը։
Նշենք, որ Արցախի Հանրապետությունից բնակչության բռնի տեղահանումից հետո, մամուլում և սոցցանցերում հակասական հաղորդագրություններ են եղել Բալասանյանի ճակատագրի մասին։ Գրում էին, թե ադրբեջանական ուժայինները նրան ձերբակալել են։ Փաստաբանը Sputnik Արմենիային վստահեցրեց, որ իր պաշտպանյալին ոչ ոք չի ձերբակալել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի Հայաստան ներխուժման մասին տեղեկատվությունը սխալ է. Մեթյու Միլլեր
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հերքում է Politico պարբերականի հրապարակումն այն մասին, թե իբր պետքարտուղար Էնթոն...
Ադրբեջանի հաջորդ թիրախը Հայաստանում գտնվող «անկլավներն» են. Ալեքսանդր Լապշին
Բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը խոսել է Հայաստանին հարվածելու Ադրբեջանի համար ստեղծված հազվագյո...
Իրանը Հայաստանի պատճառով ՆԱՏՕ–ի 3–րդ բանակի հետ բախման չի գնա. վարչապետի նախկին խորհրդական
Իրանը Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ բախման չի գնա։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկ...
Հայաստանի նախագահը ստորագրեց Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։ Այս մասին տեղ...