ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գունավոր ու հեքիաթային օդապարիկները Երևանի երկնքում
Վաղ առավոտից Երևանի երկինքը զարդարում են գունավոր օդապարիկները: Սքայբոլ ընկերությունը ՀՀ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հոկտեմբերի 14-18-ը կազմակերպում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն։ Փառատոնին այս տարի մասնակցելու են ավելի քան 20 օդապարիկներ ՀՀ-ից և արտերկրից՝ Բրազիլիա, Բուլղարիա, Գերմանիա, Լատվիա, Լեհաստան, Ղազախստան, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Վրաստան: Այդ մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից:
Փառատոնը նպատակ ունի տեղացիների և միջազգային հանրության շրջանում բացահայտել Հայաստանի արկածային տուրիզմի հնարավորությունները, նմանօրինակ փառատոները դարձնել ամենամյա, համալրել աշխարհում կազմակերպվող լավագույն փառատոների շարքը։
Փառատոնը բաղկացած կլինի երկու փուլից՝ ցուցադրական և մարզական։ Ցուցադրական փուլը իր մեջ ներառում է օդապարիկների ազատ թռիչքներ Երևանի, Գառնիի, Ապարանի օդային տարածքում։ Մարզական փուլի ժամանակ յուրաքանչյուր օդապարիկի անձնակազմ պետք է իրականացնի պահանջվող առաջադրանքը, որի արդյունքում կընտրվեն հաղթողներ։
14.10.2023
Առաջին թռիչք. Հանրապետության հրապարակ - 07։30-09։00
Երկրորդ թռիչք. Հանրապետության հրապարակ - 17։00-18։30
15.10.2023
Երրորդ թռիչք. Հանրապետության հրապարակ - 07։30-09։00
Չորրորդ թռիչք. Հանրապետության հրապարակ - 17։00-18։30
16.10.2023
Հինգերորդ թռիչք. Գառնի համայնք - 07։00 - 09։00
Վեցերորդ թռիչք. Գառնի համայնք - 17։00 - 18։30
17.10.2023
Յոթերորդ թռիչք. Գառնի համայնք - 07։00-09։00
Ութերորդ թռիչք. Գառնի համայնք -17։00-18։30
18.10.2023
Իններորդ թռիչք. Ապարանի ջրամբար - 07։30-09։00
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուլոցներ, խուճապ. քաոս՝ Թել Ավիվի օդանավակայանում
Թել Ավիվի օդանավակայանում քաոս է: Հազարավոր մարդիկ ցանկանում են երկիրը լքել, սակայն աշխատակիցները հայտնում են չվերթների...
ԼՂ-ում պայթյունից տուժած 5 անչափահաս տեղափոխվել են ԱՄՆ ու Բելգիա
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ե՛վ փոքրոգի էրդողան, և՛ փոքրոգի Իլհամ, անհրաժեշտ եղավ, ձեր հետևից էլ գիշերով կգանք». ցույց՝ Իրանում
Իրանում՝ Ատրապատականի քաղաքներում, հաջակցություն պաղեստինյան դիմադրության տեղի ունեցած բազմահազարանոց ցույցերի և հանրահա...
Իրանի՝ Արցախից բռնի տեղահանված անձանց համար ուղարկված հումանիտար բեռը Սյունիք է հասել
Այսօր Սյունիք է հասել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը՝ նախատեսված Լեռնային Ղարա...