Պեսկովը պատասխանել է Պուտինի և Իսրայելի վարչապետի սպասվող հնարավոր զրույցի մասին հարցին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույց դեռևս չի պլանավորում։ Այս մասին լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցում։ Հոկտեմբերի10-ին Պուտինն Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ-Սուդանիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել էր Պաղեստինի ինքնիշխան պետության ստեղծման հարցը լուծելու անհրաժեշտության մասին։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ Ռուսաստանը կապի մեջ է հակամարտության երկու կողմերի՝ Իսրայելի և Պաղեստինի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբ...
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարա...
«Այս տղաները վարկաբեկում են ՄԱԿ-ը որպես ինստիտուտ». Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ...