«Այս տղաները վարկաբեկում են ՄԱԿ-ը որպես ինստիտուտ». Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ մեկնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարություններին և գրել.
«Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի այսպես կոչված առաքելությունն ամեն ինչ արել է, որպեսզի օրինականացնի էթնիկ զտումները, կամայական ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը եւ Ադրբեջանի կողմից իրականացված այլ հանցագործությունները: Այս տղաները ՄԱԿ-ին վարկաբեկում են որպես ինստիտուտ։ Ես անհամբեր սպասում եմ ՄԱԿ-ի հետաքննությանը այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ»։
Մարուքյանը նաև իր միկրոբլոգում վերահրապարակել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի գրառումը՝ կից ավերված շենքերի և գնդակոծված ավտոմեքենաների լուսանկարներով, որում ասված է.
«…և ՄԱԿ-ը չի արձանագրել քաղաքացիական օբյեկտի ոչնչացումը»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի...
Կանադան 2,5 միլիոն դոլար մարդասիրական օգնություն կտրամադրի ԼՂ հայերին. Մելանի Ժոլի
Կանադան ԼՂ տարածաշրջանի հայերի կողքին է։ Այս մասին X-ի իր էջում գրել է երկրի ԱԳ նախարար Մելանի Ժոլին։ «2,5 միլիոն դոլար...
«Զինադադարից հետո Հայաստանը չի կատարել մի շարք պայմանավորվածություններ»․ Ֆիդան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Եվ նորից Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը անդրադարձել է միջանցքի թեմային: Նյու Յո...
Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք՝ դեպի մեր ինքնիշխան տարածք ընդլայնելու հստակ մտադրություն. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին: «Հարգարժան պարոն նախագահ, Ձե...