Որքան է Արցախում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի նախնական թիվը․ ԶԼՄ
Արցախում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհ է դարձել 212 քաղաքացի։ Այս մասին MediaHub-ը զրուցել է Արցախի քննչական կոմիտեի ներկայացուցչի հետ։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, ըստ քննչական կոմիտեի ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք առաքելության հավաքագրած տվյալների, պայթյունի զոհ է դարձել 212 քաղաքացի։ Հայաստանյան ու արտասահմանյան բուժհաստատություններ են տեղափոխվել հարյուրավոր քաղաքացիներ, նրանց մի մասի առողջական վիճակը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Մինչև հոկտեմբերի 4-ը Արցախի փրկարարների կողմից այդ տարածքում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում տարհանված դիերի մի մասը ճանաչելի են եղել, 150 անճանաչելի դիակ գտնվում է դատաբժշկական փորձաքննության բյուրոյում։
Տեղեկությունը, թե իբր ադրբեջանական կողմը պայթյունից հետո վիրավորներ է տեղափոխել Ակնա (Աղդամ) կամ Շուշի, իրականությանը չի համապատասխանում։ Ըստ ականատեսների՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող, ՊՆ-ին պատկանող վառելիքի պահեստի տարածքում 500-ից ավելի մարդ է եղել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։ Նախնական վարկածով պայթյունը և դրան հետևած հրդեհը անվտանգության կանոնների չպահպանման հետևանք է։
Հիշեցնենք՝ Արցախում սեպտեմնբերյան ռազմական գործողությունների, զոհերի դուրսբերման, վիրավոր զինծառայողների ու քաղաքացիական անձանց տարհանման, բռնի տեղահանության ֆոնին՝ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցավ չարաբաստիկ պայթյուն։
Նմանատիպ հոդվածներ
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ. Բեգլարյան
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ՝ ակնկալելով ստանալ այնտեղ իր անվտանգության և իրավունքների ամուր ե...
Վարչապետը ներկայացրել է, թե քանի բռնի տեղահանված է այսօր խոստացված 100 հազարները ստացել
ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց և կառավարության երեկվա նիստում հայտարարված թվի փոխա...
Իսրայելական ավիահարվածներից Գազայում զոհվել են պատանդներ, այդ թվում՝ օտարերկրացիներ․ ՀԱՄԱՍ
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի ավիահարվածների ընթացքում զոհվել է Գազայում պահվող 13 պատանդ։ Ըստ ՀԱՄԱՍ-ի հա...
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...