Վարչապետը ներկայացրել է, թե քանի բռնի տեղահանված է այսօր խոստացված 100 հազարները ստացել
ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց և կառավարության երեկվա նիստում հայտարարված թվի փոխարեն, այսօր խոստացված 100 հազարները ստացան ավելի մեծ թվով՝ 29 հազար 78 ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնցիվ 14 հազար 593-ը երեխաներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսպիսով՝ ընդհանուր առմամբ խոստացված 100 հազար դրամները այսօրվա դրությամբ վճարված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 80 հազար շահառուների:
Մեր մյուս քույրերի և եղբայրների վճարումները կիրականացվեն նրանց կողմից քարտային հաշիվներ բացելուն զուգընթաց: Հումանիտար կենտրոնն, իհարկե, բոլորին կօգնի այս գործը հնարավորինս արագ կազմակերպելու համար»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ. Բեգլարյան
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ՝ ակնկալելով ստանալ այնտեղ իր անվտանգության և իրավունքների ամուր ե...
Իսրայելական ավիահարվածներից Գազայում զոհվել են պատանդներ, այդ թվում՝ օտարերկրացիներ․ ՀԱՄԱՍ
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի ավիահարվածների ընթացքում զոհվել է Գազայում պահվող 13 պատանդ։ Ըստ ՀԱՄԱՍ-ի հայտարարությա...
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...
Արծվաշենի համայնքապետը՝ Ալիևի՝ «ադրբեջանական 8 անկլավները» վերադարձնելու հայտարարության մասին
Բանակցությունների ընթացքում, եթե կարողացան գալ հայտարարի և նորմալ փոխանակել՝ մեր զարկերակները կազատվեն, եթե չկարողացան՝...