
Մարուքյանը՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարության մասին

Առևանգված Վագիֆ Խաչատրյանին Բաքվում դատում են միայն այն բանի համար, որ նա ծնվել է Լեռնային Ղարաբաղում և ապրել իր նախնիների հողում: Այս մասին X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ամբողջ գործընթացը ֆարս է և Եվրոպական կոնվենցիայի ծաղր, միջազգային նորմերի խախտում, գրել է նա։ Բաքուն պետք է դադարեցնի մարդկանց նվաստացնելը և ազատ արձակի բոլոր ձերբակալված հայերին»,-գրել է նա:
Գրառմանը կից նա նաև հրապարակել է տեսանյութ՝ դատավարությունից։
Նշենք, որ այսօր Բաքվի Յասամալի շրջանային դատարանում տեղի է ունեցել Լաչինի միջանցքով Հայաստանի Հանրապետություն անցնելու ժամանակ ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով նախադատավարական նիստը:
Պետական մեղադրող Մուգադես Սուլթանովը խնդրել է գործը փոխանցել դատարան և չփոխել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը։
Քրեական գործի քննությունը նշանակվել է հոկտեմբերի 17-ին։
Հիշեցնենք՝ Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանք են առաջադրել՝ իբր Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ցեղասպանություն իրականացնելու համար»: