Հաջողվել է կապ հաստատել Վագիֆ Խաչատրյանի հետ
Կարմիր Խաչի միջոցով ստացվել է կապ հաստատել Վագիֆ Խաչատրյանի հետ։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնել է Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանը։
«Կարմիր Խաչի միջոցով ստացվեց հեռախոսազանգ ունենալ մեր հոր հետ։ Պետությունից աջակցություն չկա, մեր հետ կապ հաստատող չի եղել։ Դատից չգիտենք, թե ինչ ակնկալիք ունենանք... ուղղակի հավատում ենք։ Վստահ ենք, որ ինքը կվերադառնա»,- լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
Նշենք, որ այսօր Բաքվի Յասամալի շրջանային դատարանում տեղի է ունեցել Լաչինի միջանցքով Հայաստանի Հանրապետություն անցնելու ժամանակ ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով նախադատավարական նիստը:
Պետական մեղադրող Մուգադես Սուլթանովը խնդրել է գործը փոխանցել դատարան և չփոխել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը։
Քրեական գործի քննությունը նշանակվել է հոկտեմբերի 17-ին։
Հիշեցնենք՝ Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանք են առաջադրել՝ իբր Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ցեղասպանություն իրականացնելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ. Բեգլարյան
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ՝ ակնկալելով ստանալ այնտեղ իր անվտանգության և իրավունքների ամուր ե...
Վարչապետը ներկայացրել է, թե քանի բռնի տեղահանված է այսօր խոստացված 100 հազարները ստացել
ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց և կառավարության երեկվա նիստում հայտարարված թվի փոխա...
Իսրայելական ավիահարվածներից Գազայում զոհվել են պատանդներ, այդ թվում՝ օտարերկրացիներ․ ՀԱՄԱՍ
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի ավիահարվածների ընթացքում զոհվել է Գազայում պահվող 13 պատանդ։ Ըստ ՀԱՄԱՍ-ի հա...
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...