Անահիտ Ավանեսյանից դժգոհ են. Նա ձախողել է. «Ժողովուրդ»
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գործունեությունից դժգոհությունները գնալով ավելանում են։ Բանն այն է, որ մասնագիտությամբ իրավաբան նախարարը սկսել է պարտվել դատարաններում, ինչը լրացուցիչ անգամ նրա նկատմամբ լարվածություն է առաջացրել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Վերջին թարմ օրինակը «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենի դեպքն է, և կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը պետք է վերականգնվի այդ պաշտոնին, այսինքն՝ նախարարը պարտվել է դատարանում։ Մինչ այդ Ծաղիկ Վարդանյանն էր հաղթել նախարարին և վերականգնվել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում։ Ստացվում է՝ իրավաբան-նախարարը չի կարողանում այնպիսի որոշումներ կայացնել, որոնց համար հետագայում չհայտնվի դատարաններում։
Մյուս կողմից՝ նրա վրա կենտրոնացել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որքան էլ Ավանեսյանը փորձում է կառավարության նիստերին կամ առհասարակ ակտիվ լինել, հայտնվել ամենուր, որտեղ լինում է Նիկոլ Փաշինյանը, նրա աշխատանքից դժգոհ են: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն հայտնել են, որ այժմ քաղաքական իշխանություններն առողջապահության նախարար են փնտրում։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վ...
Ի՞նչու վարչապետը մեկնեց Գրանադա, եթե Ալիևը չէր գալու․ պատասխանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է այն հարցին թե ի՞նչ տվեց Գրանադայում հանդիպումը։ Ի՞նչու վարչապետը մասնակցեց հան...
Քաղաքապետ ընտրվեց․ «ՔՊ» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին
Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին․ քաղաք...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...