Իրանն իր տարածքով միջանցք է առաջարկում ռուսական հացահատիկի արտահանման համար․ իրանցի պաշտոնյա
Թեհրանը Մոսկվային առաջարկում է իրանական տարածքը որպես անվտանգ միջանցք օգտագործել ռուսական հացահատիկը երրորդ երկրներ արտահանելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար Սեյեդ Ալի Ռոհանին։
«Իրանը կարող է ոչ միայն հացահատիկ ներկրել Ռուսաստանից սեփական կարիքները բավարարելու համար, այլև իր տարածքը որպես միջանցք տրամադրել ռուսական հացահատիկը երրորդ երկրներ արտահանելու համար։ Ռուսական կողմը կարող է հույս դնել Իրանի վրա՝ որպես հուսալի և երկարաժամկետ գործընկերոջ», - հայտարարել է Ռոհանին։
Փոխնախարարը միաժամանակ նշել է, որ այդ հնարավորությունը Մոսկվան դեռ չի օգտագործել։ Իրանցի պաշտոնյայի գնահատմամբ՝ Ուկրաինայի հակամարտությունը և ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները իրանական երթուղին գործնականում դարձրել են անվտանգ և այլընտրանքային ուղի ռուսական հացահատիկի արտահանման համար:
Ռոհանին ափսոսանք է հայտնել, որ ՌԴ-ն ու Իրանն այդ ուղղությամբ մի փոքր դանդաղեն աշխատում:
Նմանատիպ հոդվածներ
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...