Հայաստանը հիմքեր ունի կարծելու, որ Ադրբեջանն անհայտ թվով այլ անձանց ևս գերեվարել է. փաստաբան
Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամանակ Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Էլիս Մակդոնալդը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթի մասշտաբները և հասցված վնասի չափը հսկայական են։
Նրա խոսքով, իրավիճակը ողբերգական է. մարդիկ ընդամենը մի քանի օրում լքել են իրենց պատմական հայրենիքը։
«Մտածեք, թե ինչի միջով են նրանք անցել։ Նրանք կորցրել են ամեն ինչ՝ տունը, պատմությունը, իրենց նախնիների հայրենիքը»,- ասել է նա՝ խոսելով ԼՂ հայերի տառապանքների մասին։ Ըստ Մակդոնալդի, վերջին հարձակումը եղել է հանկարծահաս. «Ակնհայտ է, որ դա Ադրբեջանի ծրագիրն էր»։
Ըստ փաստաբանի՝ Ադրբեջանն այժմ անընդհատ ոտնահարում է նրանց իրավունքները, կլանում է Լեռնային Ղարաբաղը բոլոր իմաստներով, ոչնչացնում է տարածաշրջանի հայկական էությունը՝ հայերի վերադարձի հնարավորությունը բացառելու համար։ Փաստաբանն ասել է, որ Ադրբեջանը 300 հետախուզվողի ցուցակ է կազմել, որոնց ուզում է ձերբակալել։ Նա հիշեցրել է ԼՂ նախկին ղեկավարների ձերբակալության մասին. «Լեռնային Ղարաբաղի 8 բարձրաստիճան պաշտոնյաներ շինծու մեղադրանքով ձերբակալվել են: Ալիևը հայ բնակչության ընտրված ներկայացուցիչներին ներկայացնում է որպես «խունտա», նրանց թույլ չեն տալիս հանդիպել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ։ Հայաստանը հիմքեր ունի կարծելու, որ Ադրբեջանն անհայտ թվով այլ անձանց ևս գերեվարել է»։
Ըստ փաստաբանի, Ադրբեջանը, որի նախագահը հպարտանում է շների պես հայերին վտարելով, արդարադատության միջազգային դատարանին խնդրում է հավատալ հայերին պաշտպանելու պատրաստակամության մասին իր հայտարարություններին. «Նա նրանց 9 ամիս սովի է մատնել, իսկ հիմա պատրաստ է պաշտպանել նրանց»։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից. Թաթուլ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ տեղեկացրել էի, թե ինչպես են առևանգվել և Բաքու տարվել Արկադի Ղո...
Որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են. Արցախի տեղեկատվական շտաբ
Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կո...
Կրեմլում տեղյակ են` ինչու Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին. ՌԴ նախագահի օգնական
Կրեմլը տեղյակ է Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության պատճառների մասին։ Այս մասի...
«Հայերի Էթնիկ զտումը կարող է ավելի խորանալ, եթե դատարանը հրատապ քայլեր չձեռնարկի». Էլիսոն ՄաքԴոնալդ
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամ...