Ալբերտ Բազեյանին «արտաքին աշխարհից կտրելու» մասին հրապարակման վերաբերյալ պարզաբանում է ներկայացվել
Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել Ալբերտ Բազեյանին «արտաքին աշխարհից կտրելու» մասին հրապարակման վերաբերյալ։
«Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Ժողովուրդ» օրաթերթում զետեղվել է հրապարակում, որում մասնավորապես ասվում է․ «…Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին պահում են Նուբարաշենի բանտի մենախցում ու կտրել են նրա կապը արտաքին աշխարհի հետ: … Ալբերտ Բազեյանը դիմում է գրել բանտի ղեկավար կազմին իրեն թերթ տալ, ինչպես մյուս կալանավորներին են տալիս, կամ հեռուստացույց, սակայն դիմումին որևէ պատասխան չի եղել…»: Այս մասին գրում են Քրեակատարողական ծառայությունից:
Վերոգրյալի կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 28-ին Ալբերտ Բազեյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին՝ խնդրելով իրեն փոխանցել հեռուստացույցը, որը բերվելու է հարազատի կողմից: Վերջինիս դիմումը սահմանված կարգով բավարարվել է, և հոկտեմբերի 10-ին Ալբերտ Բազեյանի որդին հեռուստացույցը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկ, որը սահմանված կարգով ընդունվել և փոխանցվել է կալանավորված անձ Ալբերտ Բազեյանին։
Ինչ վերաբերում է թերթերի տրամադրմանը, ապա տեղեկացնենք, որ քրեակատարողական հիմնարկները պարբերական մամուլ չեն ստանում:
Կալանավորված անձինք կամ դատապարտյալները կարող են իրենց հաշվին ձեռք բերել պարբերական մամուլ, որի համար դիմում են քրեակատարողական հիմնարկի պետին:
Ալբերտ Բազեյանը երբևէ բանավոր կամ գրավոր ձևով չի դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին՝ թերթեր ձեռք բերելու համար»,- ասվում է հրապարակման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...