Իսրայելի հարավում հայտնաբերվել են խաղաղ բնակիչների մարմիններ, այդ թվում կանանց և երեխաների
Իսրայելի հարավում գտնվող Կֆար-Ազա կիբուցում հայտնաբերվել են խաղաղ բնակիչների մարմիններ, այդ թվում կանանց և երեխաների, որոնք, ըստ նախնական տվյալների, սպանվել են «Համաս» արմատական խմբավորման ներկայացուցիչների կողմից։ Այդ մասին CNN-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը։
Զինվորականը հրաժարվել է պատասխանել զոհերի թվի մասին CNN-ի հարցին։
Ավելի վաղ, i24News հեռուստաընկերությունը, հղում անելով Zaka որոնողափրկարարական կազմակերպության կամավորներին, հայտնել էր, որ կիբուցում հայտնաբերվել է 200 խաղաղ բնակչի մարմին, որոնց թվում, ըստ հեռուստաընկերության տվյալների, կարող էր լինել մոտ 40 երեխա։
Ընդ որում, հեռուստաընկերությունը նշել էր, որ զոհերի ընդհանուր թիվը, հավանաբար, էլի կաճի, քանի որ զինվորականները շարունակում են շրջել տներով՝ մարմինների հայտնաբերման համար։
Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման՝ շաբաթ օրը սկսած անակնկալ հարձակման հետևանքով Իսրայելի մարդկային կորուստները գերազանցել են 1,200-ը, որոնց մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանական ուժերի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը:
Նշենք, որ վիրավորների թիվն ավելի քան 2700 է։
Մինչդեռ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 950-ը, ավելի քան 5 հազար մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։ Հայտնի է, որ զոհերի մեջ կան երկու հարյուից ավելի երեխաներ:
Գազայի հատվածում ավելի քան 270 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը, հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...
Ավելի քան 30 000 արցախցի երեխայի հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ․ ՅՈւՆԻՍԵՖ
Ավելի քան 30 000 երեխայի (որոնք ստիպված են եղել փախչել իրենց տներից ռազմական գործողությունների պատճառով) հոգեկան առողջու...
Իսրայելի հայ համայնքում կորուստ չկա, բայց բնակչության առանձին խմբեր տեղափոխվել են ապահով վայրեր
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Իսրայելի համայնքնային կառույցների ներկայացուցիչների...
Որքա՞ն է Իսրայել-Պաղեստին հակամարտության զոհերի թիվը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման 4-րդ օրվա արդյունքներով զոհվել է 900 իսրայելցի, կա 2,400 վիրավոր, 100...