Իսրայելական բանակը նախազգուշացնում է՝ «ռազմական գործողությունները կսաստկանան»
Իսրայելական բանակը նախազգուշացրել է՝ «ռազմական գործողությունները կսաստկանան», անկախ այն հանգամանքից, որ Իսրայելում և Գազայում զոհերի թիվը շարունակում է աճել:
«Մենք չափազանց մեծ կորուստներ ենք կրել։ Սա, սակայն, չի խանգարի մեզ և չի թուլացնի մեր վճռականությունը», - ասել է մամուլի խոսնակ, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը՝ տեսաուղերձում, հաղորդում է BBC-ին։
Կոնրիկուսը հույս է հայտնել, որ Իսրայելին աջակցությունը կշարունակվի նաև այն ժամանակ, երբ կռիվներն ուժգնանան։
«Համասը» հաղորդել է, որ առնվազն 30 մարդ է զոհվել Իսրայելի գիշերային ավիահարվածների հետևանքով։ Իսրայելական ուժերը հաղորդել են, որ երեքշաբթի գիշերը հարձակվել են Գազայի 200 օբյեկտների վրա:
Հավելենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և շնորհակալություն հայտնել ԱՄՆ աջակցության համար։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահացել է ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահվան դեպք է գրանցվել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացածը ծառայել է Գեղարք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանը կրակել է դիրքերի անձնակազմին սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունի...
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կ...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվա...