Ֆրանսրան իր քաղաքացիներին տարհանելու համար մտադիր է ինքնաթիռ ուղարկել Իսրայել
Փարիզը մտադիր է ինքնաթիռ ուղարկել Իսրայել՝ Ֆրանսիայի քաղաքացիներին տարհանելու համար։ Այս մասին հայտնում է Agence France Presse-ը։
Նշվում է, որ հինգշաբթի օրը հատուկ չվերթ կուղարկվի Իսրայել։
Հավելենք, որ Գերմանիայի ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գերմանիան ևս ծրագրում է հաջորդ հինգշաբթի և ուրբաթ օրը կազմակերպել Իսրայելից տարհանման թռիչքներ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ զինյալներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...
Որքա՞ն է Իսրայել-Պաղեստին հակամարտության զոհերի թիվը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման 4-րդ օրվա արդյունքներով զոհվել է 900 իսրայելցի, կա 2,400 վիրավոր, 100...
Ավելի քան 30 000 արցախցի երեխայի հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ․ ՅՈւՆԻՍԵՖ
Ավելի քան 30 000 երեխայի (որոնք ստիպված են եղել փախչել իրենց տներից ռազմական գործողությունների պատճառով) հոգեկան առողջու...
Իսրայելի հայ համայնքում կորուստ չկա, բայց բնակչության առանձին խմբեր տեղափոխվել են ապահով վայրեր
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Իսրայելի համայնքնային կառույցների ներկայացուցիչների...