Բայդենի հայտարարությունը նպատակ ունի սրելու լարվածությունը․ ՀԱՄԱՍ-ի պատասխանը ԱՄՆ նախագահին
ՀԱՄԱՍ-ը հերքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը` այն անվանելով հրահրում, որը «նպատակ ունի սրելու լարվածությունը և ուղղված է Պաղեստինի ժողովրդի դեմ»։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները մեղադրել են ԱՄՆ-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում երկակի ստանդարտների քաղաքականության մեջ և կոչ են արել Սպիտակ տանը վերանայել իր դիրքորոշումը։
Հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՄԱՍ-ի գործողությունը մեկնարկել է պաղեստինցի ժողովրդին և իսրայելական բանտերում գտնվող բանտարկյալներին պաշտպանելու, Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթը պաշտպանելու և Իսրայելի ագրեսիային, շրջափակմանն ու օկուպացիային վերջ տալու համար:
Հիշեցնենք, որ Բայդենը ժամեր առաջ ունեցած հատուկ ելույթում աջակցություն է հայտնել Իսրայելին և ասել, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները ոչ թե պաշտպանում են պաղեստինցիներին, այլ օգտագործում են նրանց որպես կենդանի վահան:
Նմանատիպ հոդվածներ
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...