6 հոգի դանակով վնասել են ՀՀ և ՌԴ պետական դրոշներն ու զինանշանները, ապա դիմել փախուստի
ՌԴ զորքերի սահմանապահը ահազանգել է, որ 6 հոգի դանակով վնասել են ՀՀ և ՌԴ պետական դրոշներն ու զինանշանները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով, հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին է ահազանգել Ռուսաստանի Դաշնության զորքերի սահմանապահը և հայտնել է, որ ժամը 22:50-ի սահմաններում 6 հոգի դանակով վնասել են Երասխ գյուղի Կենտրոնական հատվածում գտնվող ՀՀ և ՌԴ պետական դրոշները, զինանշանները, ապա կարմիր գույնի չինական արտադրության ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ դեպի Երևանի ուղղությամբ:
Նշվում է, որ դեպքի փաստով Ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզվել է, որ վնասել են Երասխ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ պաստառը:
Նմանատիպ հոդվածներ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...
Որքա՞ն է Իսրայել-Պաղեստին հակամարտության զոհերի թիվը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման 4-րդ օրվա արդյունքներով զոհվել է 900 իսրայելցի, կա 2,400 վիրավոր, 100...
Ավելի քան 30 000 արցախցի երեխայի հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ․ ՅՈւՆԻՍԵՖ
Ավելի քան 30 000 երեխայի (որոնք ստիպված են եղել փախչել իրենց տներից ռազմական գործողությունների պատճառով) հոգեկան առողջու...
Իսրայելի հայ համայնքում կորուստ չկա, բայց բնակչության առանձին խմբեր տեղափոխվել են ապահով վայրեր
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Իսրայելի համայնքնային կառույցների ներկայացուցիչների...