ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավինյանը՝ Արթուր Չախոյանի դեպքի մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները մեկնաբանություն խնդրեցին Արթուր Չախոյանի՝ երեկ ծեծի ենթարկվելու դեպքի հետ կապված։
«Անկեծղ ասած այդ դեպքի վերաբերյալ ես տեղեկացել եմ միայն այսօր առավոտյան, սոցիալական կայքերից։ Դեպքի վերաբերյալ իմ տեղեկացվածությունը սահմանափակվում է այնքանով, որքանով ծանոթացել եմ համացանցից։ Միանշանակ դատապարտում եմ բռնությունը, սակայն քանի որ կոնկրետ դեպքի մանրամասներին ծանոթ չեմ, չեմ կարող կոնկրետ մեկնաբանություն տալ։ Ես ինքս չեմ հասկացել՝ ինչ է տեղի ունեցել»,- արձագանքեց Ավինյանը։
Հիշեցնենք՝ ակտիվիստ Արթուր Չախոյանը երեկ ծեծի էր ենթարկվել։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում Չախոյանը պնդում էր, որ իր վրա հարձակվել են երեք անձինք ու բռնության ենթարկել։ «Հենց հիմա ոստիկանություն զանգեք, էս թուրքը տուն գնալիս, հետը երկու տղերք, եկան հարձակվեցին վրաս, ծեծեցին երեք հոգով, սա էլ մոտի դանակն է։ Ո՞վ է քեզ ուղարկել, Ավինյա՞նն է ուղարկել, դանակ ես քաշո՞ւմ վրես»,- ասում էր Չոխյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի քաղաքապետ ընտրվեց Տիգրան Ավինյանը
Երևանի նորընտիր ավագանին Երևան քաղաքի 15-րդ քաղաքապետ ընտրեց Տիգրան Ավինյանին։ Քվերակությանը մասնակցող 37 ամագանու անդամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ուզում ենք, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանում. Փաշինյան
Մեր քաղաքականությունն է, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանում։ Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանը երդվեց` ստանձնելով քաղաքապետի լիազորությունները
Երևանի քաղաքապետարանում ընթանում է նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ Արարողությանը ներկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը` Հայաստան այցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Անդրադառնալո...