Շահրամանյանը քաղաքական գնահատականներ չի հնչեցրել Արցախի հայաթափման մասին․ շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ օրերս որոշ զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե իբր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Երևանում կայացած ընդլայնված խորհրդակցությանը հասցեական քաղաքական գնահատականներ է հնչեցրել Արցախի հայաթափման առնչությամբ, իրականությանը չի համապատասխանում:
Նշվում է, որ խորհրդակցության հիմնական նպատակն էր կենտրոնացնել ջանքերը տարհանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ՝ գերնպատակ ունենալով հնարավորինս արագ ապահովել նրանց առաջնային կենցաղային կարիքներն ու կրթական հաստատություններում սովորողների ներգրավումը:
«Կոչ ենք անում զանգվածային որոշ լրատվամիջոցների և սոցցանցերի օգտատերերի չհրապարակել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, չսպասարկել այլ նպատակ հետապնդողների շահերը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...