Վերականգնվել է վերահսկողությունը Գազայի հատվածի հետ սահմանի նկատմամբ․ Իսրայելի ՊԲ
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերջապես վերականգնել է վերահսկողությունը Գազայի հատվածի հետ սահմանի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Times of Israel պարբերականը։
ԻՊԲ-ն նշել է, որ կարողացել է փակել սահմանը, ականապատել է ցանկապատի այն հատվածները, որոնցով ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել էին Իսրայելի տարածք։
ԻՊԲ-ի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ զինվորականները չեն հայտնաբերել Գազայից Իսրայելի տարածք տանող թունելներ՝ չնայած դրանց մասին նախկինում եղած հաղորդումներին։ Խոսնակը հավելել է, որ Իսրայելում կարող են լինել փոքրաթիվ զինյալներ։
ԻՊԲ-ի փոխգնդապետ Ռիչարդ Հեչթն իր հերթին հայտնել է, որ Իսրայելի հարավում հայտնաբերվել է 1500 զինյալի մարմին։
Հոկտեմբերի 7-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական կողմում կա 900-ից ավելի զոհ, այդ թվում՝ 260 մարդ սպանվել է երաժշտական փառատոնի ժամանակ։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 700-ը։ Իսրայելը պատերազմ է հայտարարել և 300 000 պահեստազորայինների զորակոչել հնարավոր ցամաքային ներխուժման համար։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահացել է ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահվան դեպք է գրանցվել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացածը ծառայել է Գեղարք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանը կրակել է դիրքերի անձնակազմին սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունի...
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կ...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվա...