ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարվածների թվում տասնյակ երկքաղաքացիներ կան, այդ թվում՝ ՌԴ-ի և Չինաստանի
ՀԱՄԱՍ-ի շարժման առաջնորդը հայտարարել է, որ չի բանակցի պատանդների փոխանակման շուրջ, քանի դեռ մարտերը չեն ավարտվել: Դեռ երեկվանից խոսվում է, որ պաղեստինյան շարժման գրոհայիններն ուղիղ եթերում սպառնում են մահապատժի ենթարկել մարդկանց, եթե Իսրայելը չդադարեցնի ռմբակոծել Գազայի հատվածը:
Հավելենք, որ գերիների թվում տասնյակ երկքաղաքացիներ են, այդ թվում ՝ Ռուսաստանի և Չինաստանի։ Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ չորս ռուս անհետ կորել է։
Նշենք, որ Իսրայելն ունի 900 զոհ, 4000 վիրավոր, իսկ պաղեստինյան կողմը՝ 700 զոհ, 3000 վիրավոր։
Իսրայելի հարվածները Գազայի հիվանդանոցներին հանգեցրել են առողջապահության կոլապսի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» - ին հայտնել են Պաղեստինյան Կարմիր մահիկից: Իսրայելցիների հարվածների տակ է հայտնվել հինգ հիվանդանոց, բացի այդ, ոլորտի ամբողջական շրջափակման պատճառով նրանք բախվում են դեղերի, սարքավորումների, էլեկտրականության և վառելիքի պակասի հետ: Հիվանդանոցները վիրավորներին ընդունելու համար աշխատում են ընդամենը 4 ժամ։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...
Որքա՞ն է Իսրայել-Պաղեստին հակամարտության զոհերի թիվը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման 4-րդ օրվա արդյունքներով զոհվել է 900 իսրայելցի, կա 2,400 վիրավոր, 100...
Ավելի քան 30 000 արցախցի երեխայի հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ․ ՅՈւՆԻՍԵՖ
Ավելի քան 30 000 երեխայի (որոնք ստիպված են եղել փախչել իրենց տներից ռազմական գործողությունների պատճառով) հոգեկան առողջու...
Իսրայելի հայ համայնքում կորուստ չկա, բայց բնակչության առանձին խմբեր տեղափոխվել են ապահով վայրեր
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Իսրայելի համայնքնային կառույցների ներկայացուցիչների...