Ֆրանսիան և ԵՄ-ն պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն
Ֆրանսիան և Եվրամիությունը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորումը, որի զինյալները անցյալ շաբաթ ներխուժեցին Իսրայել, որակել են որպես ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատում)։
«ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական խմբավորում է, դա ճանաչված է Ֆրանսիայի և ԵՄ-ի կողմից»,- ասել է Բորնը՝ հավելելով, որ ահաբեկչությունն ու բարբարոսությունը արդարացում չունեն:
Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիայից ոչ մի եվրո «չպետք է ընկնի ահաբեկիչների ձեռքը»։
Նախարարների կաբինետի ղեկավարը նշել է, որ Փարիզը հանդես է գալիս Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղ կարգավորման օգտին, սակայն խոստովանել է, որ «սա շատ ժամանակ կպահանջի»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...