Չեմ կիսում տեսակետը, որ Փաշինյանը Պրահայում ստորագրեց փաստաթուղթը և դրան հետևեց Արցախի անկումը․ Զեյնալյան
Ես չեմ կիսում այն տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ստորագրեց այդ փաստաթուղթը և դրան հետևեց Արցախի անկումը։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» խմբակցությունների միջև հուշագրի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը։
«Պատերազմները տանուլ են տալիս ոչ թե բանակների բախման արդյունքում, այլև դրան նախապատրաստվելիս, սա կանոն է։ Այն ինչ տեղի ունեցավ, վաղուց սկսված գործողությունների ու անգործության հետևանք է։ 2004 թվականից սկսած և նույնիսկ ավելի վաղ, երբ Հայաստանը ստորագրեց պայմանագիր՝ ռուսական սահմանապահների՝ Հայաստանում գործելու վերաբերյալ։
Ծանոթացեք այդ պայմանագրին, երբ ՀՀ-ն ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիր ստորագրեց ու երկարաձգեց, դա մեր բոլորի կողմից թույլ տրված սխալի հետևանք էր՝ անկախ անհատներից։ Ես ինձ հետ հաշտ չեմ լինելու և պայքարելու եմ դրա համար, որպեսզի Արցախը լինի հայկական։ Մենք ներդնելու ենք մեր գիտելիքները, փորձը, հնարամտությունը, որպեսզի դա ի կատար ածենք»,- ասաց Արտակ Զեյնալյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...