Մենք աջակցում ենք Իրանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև միջանցքի հաստատումը. Քանանի
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապ հաստատելու խնդրին:
Նա նշել է. «Դա նոր բան չէ: Իրանի միջանցքը 34 տարի եղել է Ադրբեջանի տրամադրության տակ: Հենց այդ շրջանակներում էլ համագործակցությունը շարունակվում է: Հաշվի առնելով նոր իրողությունները՝ հնարավորություն կա այդ համագործակցությունը հաստատել նոր աշխարհագրությանը համապատասխան: Իրանը ողջունել է համագործակցելու՝ Ադրբեջանի խնդրանքը: Պարոն Բազրփաշի այցը և կամրջի բացումն այդ համագործակցության շրջանակներում են»:
Իրանի ԱԳՆ խոսնակը հաստատել է Թեհրանի դիրքորոշումը միջանցքների հարցով: «Մենք սկզբունքորեն աջակցում ենք տարանցիկ և տարածաշրջանային միջանցքների ոլորտում համագործակցության քննարկմանը, սակայն ընդգծում ենք, որ միջանցքները պետք է ստեղծվեն երկրների ինքնիշխանությանն ու միջազգային իրավունքին համապատասխան»։
Նշենք նաև, որ ասուլիսի ընթացքում Քանանին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է աջակցելու Հայաստանի ու Ադրբեջանի երկխոսությանը:
Նմանատիպ հոդվածներ
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...
Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումներն Իսրայելի վրա
Իրանն աջակցում է «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիային, որը սկսել են Իսրայելում պաղեստինյան արմատականները: Այս մասին հայտարարել...