Իրանի նախագահը ցանկանում է արագացնել երկրի միջով Նախիջևան տանող ճանապարհի կառուցումը. ԶԼՄ
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին ցանկանում է արագացնել Իրանի միջով Նախիջևան տանող ճանապարհի կառուցումը։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով շաբաթ օրը կառավարության նիստի ժամանակ Ռայիսիի հայտարարությունը։
Նիստին Ռայիսին ընդգծել է Արաքսի սահմանային անցակետի շինարարության արագացման կարևորությունը։
Ըստ լրատվամիջոցիի՝ Իրանի նախագահն ասել է, որ այս նախագծի մեկնարկը կբարձրացնի երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև տնտեսական և առևտրային կապերի մակարդակը։
Հիշեցնենք՝ անցած շաբաթվա վերջին Զանգելանի շրջանի (բռնազավթված Կովսական) Աղբանդ գյուղում տեղի ունեցավ Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։ Հաղորդվում է, որ կամրջի կառուցմանը զուգահեռ կստեղծվեն սահմանային և մաքսային ենթակառուցվածքներ։
Նմանատիպ հոդվածներ
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...
Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումներն Իսրայելի վրա
Իրանն աջակցում է «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիային, որը սկսել են Իսրայելում պաղեստինյան արմատականները: Այս մասին հայտարարել...
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...