Երևանի ավագանու նորընտիր կազմում ամեն 4-րդը գործազուրկ է․ «Հետք»
Առաջին անգամ Երևանի նորընտիր ավագանին քաղաքապետ կընտրի։ Այս մասին գում է «Հետք»-ը։
Հոկտեմբերի 10-ին Երևանի նորընտիր ավագանին առաջին նիստում քաղաքապետ կընտրի։ Այսպիսի դեպք Երևանի քաղաքային իշխանությունում չի եղել։ Առաջին անգամ ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերից ոչ մեկը ընտրությունների արդյունքում չի ստացել 65 մանդատների 50%-ից ավելին։ Եթե նախորդ ընտրություններում ավագանու մանդատների կեսից ավելին ստացած քաղաքական ուժի համամասնական ցուցակի առաջին համարը իրավունքի ուժով քաղաքապետ էր դառնում, ապա այս տարի Երևանի քաղաքապետին առաջին անգամ նոր ձևավորված ավագանին է ընտրելու՝ բաց քվեարկությամբ։ Ավագանու նիստն իրավազոր է, եթե ներկայանում է առնվազն 33 անդամ։
Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական 5 ուժ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 24 մանդատ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 14, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 12, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 և «Հանրային ձայն» կուսակցությունը՝ 7 մանդատ։
Լրատվամիջոցը նշում է, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալների՝ Երևանի ավագանու նորընտիր կազմի շուրջ 26%-ը աշխատանք չունի։ Ավագանու 65 անդամներից 17-ը իրենց հայտարարագրերում ոչ մի զբաղվածություն, աշխատավայր կամ պաշտոն չեն նշել։ Ստացվում է՝ ամեն 4-րդը գործազուրկ է։
Կանայք 37% են կազմում․ նոր ձևավորված ավագանիում 41 տղամարդ և 24 կին է աշխատելու։ Ավագանու անդամների միջին տարիքը 43-ն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ հոդվածներ
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...
Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումներն Իսրայելի վրա
Իրանն աջակցում է «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիային, որը սկսել են Իսրայելում պաղեստինյան արմատականները: Այս մասին հայտարարել...