ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ տեսք ունի Գազայի հատվածը՝ իսրայելական բանակի պատասխան հարձակումներից հետո
Համացանցում հրապարակվում են կադրեր, թե ինչ տեսք ունի Գազայի հատվածն առավոտյան՝ իսրայելական բանակի պատասխան հարձակումներից հետո։
Կադրերում երևում է տարածքում տիրող իրավիճակը, գետնին քանդված շենքերն ու օբյեկտները։
Նշենք, որ կիրակի գիշերը Իսրայելը մի քանի ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ Վերջին տվյալներով՝ Գազայի կողմից զոհերի թիվը 256 է, ևս 1788 մարդ վիրավորվել է։ Սրանք ոչ պաշտոնական թվեր են։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան, ՀԱՄԱՍ-ը սկսել է հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդվել է, որ արձակվել է 5000 հրթիռ: ՀԱՄԱՍ-ի զինյալները մտել են Իսրայելի բնակեցված տարածքներ, որտեղ պատանդներ են վերցրել։ Խումբն իր նպատակն է անվանում պաղեստինյան պետության ստեղծումը։ ՀԱՄԱՍ-ի գործողություններին աջակցել է Իրանը։
Ի պատասխան հարձակման՝ Իսրայելը պաղեստինյան Գազայի հատվածում սկսեց հակաահաբեկչական «Երկաթե սրեր» գործողությունը։ Երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը տեղի ունեցողը պատերազմ է անվանել և խոստացել, որ Իսրայելը կհաղթի դրանում։ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն աջակցություն են հայտնել Իսրայելին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածում երկար ու հզոր գործողության անհրաժեշտության մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանել ու սկսել են քանդել տները․ ի՞նչ է կատարվում Սիլիկյան թաղամասում
Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանեք ու սկսել են քանդել տները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Լիլիթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է․ ԶԼՄ
ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է: ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցի մասին տեսանյութը հրապարակել են ադրբեջանական պաշտոնակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներն Իվանյանում պատռելով հանել են Հայաստանի և Արցախի դրոշները
Արցախի Իվանյանի (Խոջալուի) օդանավակայանի տարածքից հանվել են Հայաստանի և Արցախի դրոշները։ Այս մասին գրում են ադրբեջանական...
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...