ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այրված և ավերված մեքենաներ՝ դեպի Իսրայելի Ռեյմ բնակավայր տանող մայրուղու վրա
«Մահվան ճանապարհ Իսրայելում․ այրված և ավերված մեքենաներ մայրուղու վրա, որտեղով վարում էին ՀԱՄԱՍ-ի զինյալները»։ Հենց այսպես են մեկնաբանում թելեգրամյան ալիքները այս տեսանյութը։
Ինչպես գրում է NEWS.ru-ն, այս ճանապարհը տանում է դեպի Ռեյմ բնակավայր, որտեղ նախօրեին «ՀԱՄԱՍ»-ի զինյալները խափանել էին երաժշտական փառատոնը և գրավել հանդիսատեսներից մի քանիսին։
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանությունը հայտնել է, որ «Համաս» արմատական շարժման գրոհայինները առևանգել են ավելի քան 100 մարդու` ներառյալ խաղաղ բնակիչների և իսրայելցի զինվորականների։ Իսրայելի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել ԱՄՆ-ում իրենց դեսպանության կողմից արված գրառման մեջ ավելի քան 100 պատանդների մասին պնդումը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է․ ԶԼՄ
ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է: ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցի մասին տեսանյութը հրապարակել են ադրբեջանական պաշտոնակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանել ու սկսել են քանդել տները․ ի՞նչ է կատարվում Սիլիկյան թաղամասում
Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանեք ու սկսել են քանդել տները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Լիլիթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներն Իվանյանում պատռելով հանել են Հայաստանի և Արցախի դրոշները
Արցախի Իվանյանի (Խոջալուի) օդանավակայանի տարածքից հանվել են Հայաստանի և Արցախի դրոշները։ Այս մասին գրում են ադրբեջանական...
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...