Իսրայելում զոհերի թիվը 600 է, Պաղեստինում՝ 300
Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Գազայի հատվածի մերձակայքում գտնվող իսրայելական համայնքների վրա իրականացված զանգվածային հարձակման և Իսրայելի ուղղությամբ արձակված հազարավոր հրթիռների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 600-ը։ Զոհվածների թվում կան տասնյակ զինվորներ և ոստիկաններ։
Իսրայելի առողջապահության նախարարությունը հաստատում է նաև, որ հիվանդանոցներում վիրավորների թիվը հասել է 2048-ի, 20-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 330-ը՝ ծանր վիրավորներ։ Իսրայելի պաշտոնյաներն ընդգծում են, որ այս թվերը վերջնական չեն և նրանց թիվը աճում է։
Մինչդեռ Al Jazeera-ն հայտնում է, որ Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածներից զոհվել է 313, վիրավորվել մոտ 2000 պաղեստինցի:
Նմանատիպ հոդվածներ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...
Առաջիկա օրերին արցախցիներին երկարաժամկետ բնույթի ծրագրեր կառաջարկվեն
Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները հանդիպումներ կունենան Արցախից բռնի տեղահանվածների հետ` հասկանալու համար նրանց ծրագրեր...
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Իսրայելում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների հնարավոր առկայության մասին
Իսրայելի հարավային շրջաններում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկությու...
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում 31 երեխա է լույս աշխարհ եկել
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված ընտանիքներում 31 երեխա է լույս աշխարհ եկել։ Հումանիտար կենտրոնո...