Բայդենը՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել հատուկ ուղերձով, որը նվիրված էր Իսրայելի վրա պաղեստինյան «Համաս» արմատական շարժման հարձակմանը։
Բայդենն ընդգծել է, որ Իսրայելը հիմա, ինչպես երբևէ, կարող է իր հույսը դնել Միացյալ Նահանգների աջակցության վրա։ Նա հիշեցրել է, որ հենց ԱՄՆ-ն է եղել առաջին երկիրը, որը ճանաչել է Իսրայելի անկախությունը։
«Մենք հոգ կտանենք այն մասին, որ նրանք ստանան օգնություն, որի կարիքն ունեն այդ երկրի քաղաքացիները, և նրանք կարողանան շարունակել պաշտպանել իրենց»,- հայտարարել է Բայդենը։
Բայդենն ընդգծել է, որ ահաբեկչական հարձակումներին «երբեք արդարացում չի լինի» և «Իսրայելին թշնամի մյուս ուժերին» կոչ արել ձեռնպահ մնալ որևէ գործողությունից և չօգտվել իրավիճակից։ Բայդենը, հավանաբար, նկատի ուներ «Հեզբոլահ» շարժմանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտվանից Գազայի հատվածից սկսել էր հրթիռակոծվել Իսրայելի տարածքը։ ԱՄՆ-ն խոստանում է Իսրայելին տրամադրել ամբողջ անհրաժեշտ օգնությունը
Նմանատիպ հոդվածներ
Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումներն Իսրայելի վրա
Իրանն աջակցում է «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիային, որը սկսել են Իսրայելում պաղեստինյան արմատականները: Այս մասին հայտարարել...
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...
Բաքուն 4 ամսով կալանավորել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ու Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ որպես խափանման...