ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քաղաքից փախչող մարդիկ չեն, այլ տոնի առթիվ ֆեստի մասնակիցներ»․ օգտատերն Իսրայելիում կատարվողի մասին
Տարածելուց առաջ գոնե իմացեք ինչ էք տարածում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ներկա պահին Իսրայելում բնակվող Մաքսիմ Սարգսյանը։
«Սա էլ ներկայացվումա, որ իբր թե մարդիկ երկրից փախչելու նպատակով գալիս են օդանավակայան մինչդեռ իրականությունն այլ ա։ Վիդեոյում շատ շատերը պարզապես զբոսաշրջիկներ են այլ երկրներից ու եթե անհամ կան մեկնող հրեաներ` ապա դա մարդիկ են, որոնք գործնական կամ հանգստանալու նպատակով մեկնելու համար նախապես ժամանած մարդիկ են։ էս ինչ կարգի սուտ ինֆոներ էք ֆռցնում մարդիկ ջան»,-գրել է նա։
Նշենք, որ համացանցում ևս մի տեսանյութ էր տարածվում՝ կից գրառումներով, թե մարդիկ փախչում են քաղաքից։
«Սա ոչ թե էս կամ էն քաղաքից փախչող մարդիկ են այլ տոնի առթիվ ( հրեա ժողովուրդը տոն ունի էսօր ) ֆեստի մասնակիցներն են, որոնք բնականաբար հեռանում են բաց տարածքից հրթիռայի հարձակման պատճառով», - տեղեկացնում է բնակիչը։
Auroranews-ի հետ զրույցում Մաքսիմ Սարգսյանը հայտնեց նաև տվյալներ զոհերի և վիրավորների մասին․ «22 մարդ են սպանել 550 վիրավոր, որոնցից 77 ը ծայրահեղ ծանր վիճակում ու էս պահի տվիալներով 35 գերեվարված։ Տվյալները վերջնական չէն»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծումը սկսվել է առավոտյան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանել ու սկսել են քանդել տները․ ի՞նչ է կատարվում Սիլիկյան թաղամասում
Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանեք ու սկսել են քանդել տները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Լիլիթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է․ ԶԼՄ
ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է: ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցի մասին տեսանյութը հրապարակել են ադրբեջանական պաշտոնակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներն Իվանյանում պատռելով հանել են Հայաստանի և Արցախի դրոշները
Արցախի Իվանյանի (Խոջալուի) օդանավակայանի տարածքից հանվել են Հայաստանի և Արցախի դրոշները։ Այս մասին գրում են ադրբեջանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի Ամերիկյան համալսարանի բակից բերման է ենթարկվել 8 անձ
Հայաստանի Ամերիկյան համալսարանի բակից բերման է ենթարկվել ակցիայի 8 մասնակից։ Այս մասին Auroranews-ին փոխանցեցին ՆԳՆ ոստի...