Թեհրանի Պաղեստինի հրապարակում տեղի է ունենում ՀԱՄԱՍ-ին աջակցող ցույց

Թեհրանի Պաղեստինի հրապարակում տեղի է ունենում ՀԱՄԱՍ-ին աջակցող ցույց: 

 

Այսօր՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան, ՀԱՄԱՍ-ը սկսել է հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդվել է, որ արձակվել է 5000 հրթիռ: ՀԱՄԱՍ-ի զինյալները մտել են Իսրայելի բնակեցված տարածքներ, որտեղ պատանդներ են վերցրել։ Խումբն իր նպատակն է անվանում պաղեստինյան պետության ստեղծումը։ ՀԱՄԱՍ-ի գործողություններին աջակցել է Իրանը։ 

Ի պատասխան հարձակման՝ Իսրայելը պաղեստինյան Գազայի հատվածում սկսեց հակաահաբեկչական «Երկաթե սրեր» գործողությունը։ Երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը տեղի ունեցողը պատերազմ է անվանել և խոստացել, որ Իսրայելը կհաղթի դրանում։ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն աջակցություն են հայտնել Իսրայելին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածում երկար ու հզոր գործողության անհրաժեշտության մասին։ 

Իսրայելի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ ավելի քան 100 իսրայելցի է զոհվել երկրում, 900-ը՝ վիրավորվել։ Գազայի հատվածում 198 մարդ է զոհվել, 1610-ը՝ վիրավորվել, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

Քաղաքականություն