Խախտվել է նրանց անմեղության կանխավարկածը․ ՄԻՊ-ը՝ Արցախի պաշտոնյաների կալանավորումների մասին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, «Ազատության» խնդրանքով անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաների կալանավորումներին, ասել է՝ խախտվել է նրանց անմեղության կանխավարկածը։
«Ադրբեջանական հասարակությունը և պաշտոնատար անձինք նրանց արդեն իսկ պիտակավորում են որպես հանցագործ, մինչդեռ վերջիններիս մեղքը դեռևս ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այդ պայմաններում կասկածի տակ է դրվում անկախ և անկողմնակալ դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի երաշխավորման հնարավորությունը», - ընդգծել է Մանասյանը։
Ընդհանուր առմամբ, ըստ Հայաստանի ՄԻՊ-ի, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հովանավորվում և իրականացվում է հայատյացությունը, ինչը վկայում են նաև միջազգային կառույցների հրապարակած զեկույցները:
Նմանատիպ հոդվածներ
Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումներն Իսրայելի վրա
Իրանն աջակցում է «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիային, որը սկսել են Իսրայելում պաղեստինյան արմատականները: Այս մասին հայտարարել...
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...
Բաքուն 4 ամսով կալանավորել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ու Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ որպես խափանման...
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում․ ԶԼՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա իսպանական Գրանա...